Չնայած նախորդ ամսվա համեմատ գրանցված անկմանը, տնտեսական ակտիվության աճը շարունակել է ավելանալ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոյեմբերի տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Չնայած նախորդ ամսվա համեմատ գրանցված անկմանը` տնտեսական ակտիվության աճը 11 ամիսների տվյալներով, շարունակել է ավելանալ։ Ըստ այդմ, տարվա ավարտից մեկ ամիս առաջ այն կազմել է 7,5 տոկոս։ 

Հիշեցնենք, որ 10 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը 7,1 տոկոս էր։

Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 8,5 տոկոս անկում։ Այն դեպքում, երբ նախորդ ամիսը ևս բարեհաջող չէր տնտեսության համար։ Հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել էր 4,7 տոկոսով։

Այնուհանդերձ դա չի խանգարել, որպեսզի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակեն բարելավվել։
Տասնմեկ ամսվա տվյալներով, արդյունաբերության ոլորտում աճը վերստին ավելացել է` կազմելով 9,3 տոկոս։ Շինարարության մեջ տարվա ավարտից մեկ ամիս առաջ գրանցվել է 4,5 տոկոս աճ։

Շարունակում է բարձր մնալ առևտրի և ծառայությունների ազդեցությունը տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։ Առևտրի ծավալները ավելացել են 9,2, ծառայություններինը` 14,8 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, արտաքին առևտրի ոլորտում ևս դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես արտահանման աճը հասել է 9 տոկոսի։ Ներմուծումը տարեսկզբի 11 ամիսներին ավելացել են 6,6 տոկոսով։

Միակ ոլորտը, որը մնացել է անկումային` էներգետիկան է։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները հունվար-նոյեմբերին նվազել են 3,4 տոկոսով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.