Թրամփը Փելոսիին մեղադրել Է Սենատում իմփիչմենթի անցկացման պայմաններ թելադրելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության Է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ:

«Խելացնոր Նենսին ցանկանում Է Սենատում հանրապետականների մեծամասնությանը պաշտոնազրկման այդ խաբեության պայմաններ թելադրել,- դեկտեմբերի 22-ին նշել Է Թրամփը Twitter-ում: Ըստ որում (նա) հրաժարվում Է դեմոկրատների մեծամասնությամբ (Ներկայացուցիչների) պալատում բոլոր սահմանված ընթացակարգերից. փաստաբաններից, վկաներ (կանչելուց)»:

«Դեմոկրատները ցանկանում են, որ դրանով Էլ ամեն ինչ վերջանա: Նրանց հետաքննությունը մեռած Է, իսկ նրանց վարկանիշները սարսա՜փ են ներշնչում»,- ասված Է գրության մեջ: Սպիտակ տան ղեկավարն ըստ որում կոնկրետ տվյալներ չի բերել դեմոկրատներին պաշտպանելու մակարդակի վերաբերյալ: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ, մասնավորապես, պաշտոնազրկման հարցով ամերիկացիների կարծիքները գործնականում բաժանվել են հավասար մասերի:

Օրինակ, ABC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի՝ դեկտեմբերի 17-ի հետազոտության տվյալներով՝ հարցման մասնակիցների 49 տոկոսը կարծում Է, որ Կոնգրեսը պետք Է պաշտոնազրկման ենթարկի Թրամփին, իսկ 46 տոկոսը հակառակ կարծիքին Է:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի18-ին հաստատեց նախագահի նկատմամբ մեղադրական եզրակացությունը, որը բաղկացած Է երկու հոդվածից. իշխանության չարաշահում եւ Կոնգրեսին խոչընդոտում: Մեղադրանքներն այժմ պետք Է հանձնվեն Սենատ, որտեղ իմփիչմենթի ընթացակարգը կվերածվի դատավարության:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.