Թրամփը ցանկանում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհապաղ սկսվի իմփիչմենթի ընթացակարգը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ցանկանում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհապաղ սկսվի ընթացակարգը պաշտոնազրկման շրջանակում:

Դեկտեմբերի 19-ին այդ մասին նա գրել Է Twitter-ի իր Էջում:
 
«Դե ինչ, այն բանից հետո, երբ դեմոկրատներն ինձ համար պատշաճ գործընթաց չապահովեցին Ներկայացուցիչների պալատում, ո՛չ իրավաբանների, ո՛չ վկաների, ոչինչ, այժմ նրանք ցանկանում են Սենատին թելադրել, թե նրանք ինչպես վարեն իրենց գործընթացը: Իրականում նրանք զրո ապացույցներ ունեն, դրանք նույնիսկ չեն ցուցադրվի: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես ցանկանում եմ, որ անհապաղ սկսվի՛ ընթացակարգը»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
 
«Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում չկարողացան ստանալ հանրապետականների եւ ոչ մի ձայն իրենց խարդախ իմփիչմենթի օգտին: Հանրապետականները դեռ երբեք այդքան միասնական չե՛ն եղել»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.