Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա. Արա Վարդանյան

«Հայաստան»» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կանխատեսում է ձերբակալությունների նոր շարք։

Արձագանքելով ոստիկանության այսօր տարածած հաղորդագրությանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը փորձել է կաշառել «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին՝ Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.

«Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։

Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում

Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։

 

Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում

Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։

Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։

 

Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա։

Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր)) իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց))))»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.