2020 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը 77 կողմ 37 դեմ ձայներով  ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Նշենք, որ Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը հեղափոխական է։ Նա մասնավորապես նշեց, որ այն հեղափոխական կլինի նաև 1988 թվականի երկրաշարժից տուժածների համար, քանի որ 2020 թվականի բյուջեով աննախադեպ մեծ թվով՝ 3 մլրդ դրամ է տրամադրվելու աղետի գոտու խնդիրների լուծմանը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս նշել էր՝ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին. «Շատ տարօրինակ կլինի, որ մենք ծափ տանք ու ասենք էս ինչ լավա։ Ես հեռու եմ այն մտքից, որ ընդամենը խորհուրդ տամ։ Ամեն ինչի հիմքում պետք է լինի մասնագիտական մակարդակը։Այս մոտեցումներով այն նպատակները, որ պատկերացնում ենք պետականաշինությունը և պետության, ժողովրդի բարելավումը չի կարող այս ձևով լինել, հետևաբար վերահաստատում ենք՝ դեմ ենք քվեարկելու»,-նշել էր ԱԺ պատգամավորը։»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.