Մակրոնը հայտնել է, որ C-400-ները չի կարելի ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի կոչ է արել վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ:

«Անհրաժեշտ է հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը: Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (C-400-ը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով)»,- ասել է նա Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Մակրոնն ընդգծել է, որ ինքն այդ հարցով մասնագետ չէ: Սակայն, հիմնվելով զինվորականների փոխանցած տվյալների վրա, նա ենթադրել է, որ «ինտեգրելու ոչ մի հնարավորություն չկա»։
 
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ համակարգերը»,- tert.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Մակրոնը:
 
Հիշեցնենք, որ С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: 
 
C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.