Աղբյուր. Մոուրինյուն հունվարյան տրանսֆերների համար գումար չի ստանա

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գումար չի ստանա, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը վստահեցնում է, որ ակումբի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին տեղեկացրել է` ինքը ստիպված է աշխատել արդեն իսկ ձևավորված թիմի հետ, քանի որ հունվարին ակումբը միջոցներ չի տրամադրի կազմն ուժեղացնելու համար:

Ժոզեն, որն ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել, համաձայնել է այս պայմանի հետ և իր առաջին հարցազրույցում պատմել, որ գոհ է ներկայիս կազմից, ինչպես նաև մտադիր է շանս տալ ակադեմիայի ֆուտբոլիստներին:

Բացի դա, հաղորդվում էր, որ բանակցությունների ընթացքում Մուրինյուն ակումբի ներկայացուցիչ Դանիել Լևինին ասել է, որ Հարի Քեյնը չպետք է վաճառվի հաջորդ ամառ:

«Տոտենհեմը» ԱՊԼ-ի 12 տուրից հետո 14 միավոր է վաստակել ու անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջնության առաջատարն այս պահին «Լիվերպուլն» է, որը 12 խաղից հետո 34 միավոր է վաստակել:

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.