Պաթոս, մուննաթ, ամբոխահաճություն. «Իմ քայլի» պատգամավորները մեղադրեցին Տիգրան Ուրիխանյանին

ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Այս օրինագիծը, հիշեցնենք, ԱԺ համապատասխան հանձնաժողովում արժանացել էր բացասական եզրակացության: Այն սահմանում է, որ համատեղության կարգով մեկից ավելի գործատուների մոտ աշխատող քաղաքացիները կենսաթոշակակային տարիքում պետք է ստանան նաև երկրորդ աշխատավարձին համարժեք կենսաթոշակ։ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Կենսաթոշակը ստանալուց մեկ շաբաթ անց անգամ գումարը չի հերիքում՝ նվազագույն կարիքները հոգալու համար: Կառավարությունը հիմնավորել է, թե հաշվարկելը դժվար է լինելու, որովհետեւ կան կես դրույքով կամ ժամով աշխատողներ: Եթե քաղաքացին դուրս եկավ փողոց իր կյանքում որակ փոխելու նպատակով եւ հիմա չի ստանալու այն, ինչի համար ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, ապա դուք կոտրելու եք աղքատների ոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ: Շտկեք կառավարության սխալը»:


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.