Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի ճանապարհին իր հետ այսօր տեղի ունեցած մի հաճելի դեպքի մասին է պատմել։ Վարչապետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:

Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը ձեռքին ինչ-որ բան պահած՝ ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:

Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:Ու երբ մոտեցանք, անսպասելի բան տեղի ունեցավ.

մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից...

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարողենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»,- գրել է վարչապետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.