Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները:

«Զրուցել ենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, որին ես ևս մասնակցելու եմ»,-մասնավորապես նշել է Դոդոնը:

 Հիշեցնենք, Իգոր Դոդոնի նախաձեռնությամբ հանրապետությունը 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում կայացած ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացավ, իսկ նույն թվականին Մոլդովայի կառավարությունը ստորագրեց Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.