Հայաստանը բարելավում է դիրքերը. սոցիալ-տնտեսական ճեղքումը չի ուշանա

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:

«Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը:

Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:

Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք»,- գրել է Փաշինյանը՝ միաժամանակ արձանագրելով՝ սա իսկապես կարևոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Ինչպես հայտնի է, վեջին շրջանում թե՛ Փաշինյանը, թե՛ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակտիվորեն հանդես են գալիս ֆեյսբուքյան գրառումներով, ուր մեջբերում են բազմթիվ դրական ցուցանիշներ՝ վկայող այն մասին, որ երկրի տնտեսությունն իրական աճ է արձանագրում:

Հատկապես Փաշինյանի կողմից պարբերաբար մեջբերվող թվերն ու վիճակագրությունը, սակայն, արժանանում  է  ընդդիմության կամ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների,այդ թվում և որոշ տնտեսագետների քննադատությանը: Վարչապետին մեղադրում են իրականությունից կտրվելու ու դրան բացառապես սեփական պատուհանից նայելու մեջ՝ չվստահելով այն վիճակագրությանը, որին հաճախ հղում է արվում:

«Մուդիզի» կոմնից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումն, ըստ էության, փաստացի ապացուցում է, որ Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքները, մեղմ  ասած, կողմնակալ են: Հայաստանի դիրքրեի ամրանալը «Մուդիզի» ցուցակում հստակորեն ցույց է  տալիս, որ երկրի տնտեսությունը կսել է  լիաթոք շնչել, իսկ անցյալին բնորոշ խութերն էլ՝ մնալ անցյալում:

Այո՛, միգուցե շարքային քաղաքացին դեռ ոչ ամբողջությամբ է զգում դրական ցուցանիշների ազդեցությունը սեփական մաշկի վրա, սակայն կասկած չկա, որ դրական դինամիկայի պահպանման դեպքում, ինչի մասին, ըստ էության, խոսում է «Մուդիսիզի» վիճակագրությունը, կյանքի դրական փոփոխությունն իրեն եկար սպասցնել չի տա, ինչը մեծապես կախված է լինելու նաև ներդրումների աճի գործոնով, որին կարող է էապես նպաստել նույն Ամուլսարի խնդրի արագ ու արդարացի կարգավորումը, ինչին մոտ ենք առավել քան երբևէ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.