«Լիդիանի» դեմ բողոքողների ով լինելը հայտնի է. պատվեր՝ դրսից

Քննչական կոմտիտեի հայտնի հայտարարություններից հետո, ինչպես և սպասելի էր, կրկին ակտիվացել են Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիաները: Ընդ որում՝ այս անգամ էլ, ինչպես և նախկինում, հստակորեն տեսանելի է այն կոնտինգենտի իրական էությունը, որից որոշ ուժեր միանգամայն արհեստականորեն փորձում են ստանալ անզիջում բնապահպանների կերպար՝ հասարակական կարծիքը մանիպուլացնելու, ՀՀ իշխանությունների վրա արհեստական ճնշում բանեցնելու ճանապարհով:

Մինչ իրական ջերմուկցիներն ու գնդեվազցիները փորձում են Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ որոշում կայացնելիս հաշվի առնել օբյեկտիվ փաստերն ու տեղի չտալ արհեստածին ճնշումներին, իրենք իրենց «ջերմուկցի» հռչակած մարդկանց մի խումբ, Բաղրամյան 26-ի դիմաց կոկորդ պատռելով, բողոքի են դուրս եկել՝  մոլորեցնող, իրականությունը խեղաթյուրող լոզունգներ վանկարկելով:

Իրականում, սակայն, ամեն ինչ հստակ է ու միանգամայն տեսանելի. ցուցարարների կազմը գրեթե բացառապես բաղկացած է «Սասնա Ծռեր» կուսակցության ակտիվից, կողմնակիցներից, ովքեր, ակնհայտ պատվեր կատարելով, փորձում են «ջուր պղտորել», տպավորություն ստեղծել, թե իբր իրենք ոչ թե ուղղորդվող զանգված են, այլ համայնքների բնակիչներ: Ըստ այդմ՝ առաջանում է հարցադրում, թե ո՞ւր են իրական ջերմուկցիներն, եթե ցուցարարների  պնդումներն իրական են, եթե իսկապես Ջերմուկի ու ազդակիր համայքների բնակչներն անվերապահորեն աջակցում են մասնավոր շահեր սպասարկող մարդկանց խմբին:

Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող խաժամուժի պատվիրված գործողությունների հիմնական շահառուները ոչ միայն երկրի ներսում են, այլև դրսում: Նույն «Սասնա Ծռեր» քաղաքական կուսակցության կապերը արևմտյան հայտնի ուժերի հետ, հայտնի փաստ է, և հենց այդ նույն ուժերի պատվերով են կազմակերպվում ու կայանում «Լիդիանի» դեմ մեկ տարուց ավել տևող բողոքի ակցիաներն ու ցույցերը. ինչ-որ մեկի շահերից չէ, որ բխում է Լիդիան-ՀՀ կառավարություն համագործակցությունն, ու այդ ինչ-որ մեկն ամեն ինչ անում է՝ վիժեցնելու լայնամասշտապ ներդրումային ծրագրի հաջող իրագործումը:

Չունենալով իրական աջակիցներ, չվայելելով իրական ջերմուկցիների, գնդեվազցիների և այլ ազդակիր համայքների բնակչության համակրանքն ու աջակցւթյունը՝ «Լիդիանի» դեմ հանդես եկողները ստիպված են մանիպուլացնել հասարակությանն ու խաբել իշխանություններին՝ ջանալով մի ողջ պետության վերածել օտար, կասկածելի շահեր հետապնդող ուժերի ստրուկի, այդպիսիների «դուդուկի տակ պարողի»:

Արվում է  ամեն ինչ չեղած տեղից, ինչպես ասում են, բոլոլա սարքելու մի դեպքում, երբ երրորդ փորձաքննության արդյուքները, հաստատելով նախորդ երկուսի տվյալները, տալիս են Կառավարությանը բոլոր հիմքերը՝ հանգիստ խղճով «կանաչ լույս վառելու» Հայաստանոմ աննախադեպ մեծ փողեր ներդրած «Լիդիանի» առաջ ու վերջապես հանգուցալուծելու թնջուկը:

Ունենալով անհերքելի փաստեր՝ իշխանություններն այս իրավիճակում պարտավոր են լինելու կամք ցուցաբերել ու չտրվել մանիպուլյացիաներին:  Այն բոլոր ռիսկերը, որոնք նշմարել է երրորդ փորձաքննությունը, միանգամայն կառավարելի են ու վերահսկելի, և «Լիդիանը» պատրաստ է չեզոքացնել դրանց հնարավոր բացասական ներգործությունը բնության վրա: Ի վերջո այս ընկերությունը փաստացի միակն է, որի գործունեությունը Հայաստանում  իսկապես համապատասխանում է միջազգային բարձրագույն չափանիշներին, իսկ այդ չափանիշերն առաջին հերթին ենթադրում են լրջագույն պատասխանատվություն և վստահելիություն:

Մեկնաբանություններ