Մեծ Բրիտանիան ամրապնդվում է Հայաստանում

Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան ունի. Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: 

Գոգբաշյանն, ով  բրիտանական ԱԳՆ-ում՝ Ֆորին Օֆիսում, աշխատում է 2008 թվականից, փոխարինելու է գալիս Ջուդիթ Ֆարնվորթին:

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանի նշանակման լուրը ստացվում է Արմեն Սարգսյանի՝ այս օրերին նույն այդ երկրում ունեցած կարևոր հանդիպումների ֆոնին:

Ենթադրելի է, որ Գոգբաշյանի նշանակման հարցում կարևոր դեր է խաղացել նաև նախագահ Արմեն Սարգսյանն, ով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր անում է հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրոթյունը մեծացնելու համար:

Ակնհայտ է նաև, որ ազգությամբ հայի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը չի կարող պատահական ընտրության արդյունք լինել և վկայում է  շատ կոնկրետ տենդենցների մասին, որոնք դրսևորվելու են ապագայում:

Դիվանագիտության մեջ, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր մանրուք իր հատուկ նշանակությունն ու իմաստն ունի: Բացառություն չի կարող դիտարկվել նաև կոնկրետ այս մասնավոր դեպքը, որը փաստում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նկատմամբ դրսևորվող հատուկ վերաբերմունքի մասին: Ակհայտորեն Գոգբաշյանի նշանակմամբ բրիտանական իշխանությունները ցանկանում են սերտացնել հայ-բրիտանական կապերը՝ դրանց տալով ավելի փոխվստահելի, բարեկամական բնույթ, ինչը, բնականաբար, բխում է Հայաստանի ստրատեգիական շահերից:

Մյուս կողմից՝ անչափ կարևոր է, որ ինչպես հայ-բրիտանական, այնպես էլ, առհասրակ, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը տեղի ունենա բացառապես «պլյուս նշանով»՝ ուղղված չլինելով որևիցե երրորդ կողմի դեմ՝ լինի Իրանը, թե՝ Ռուսաստանը:

Հայաստանի իշխանությունները բազմաիցս են հայտարարել, որ Հայաստանը չի կարող դառնալ տարբեր ուժերի բախման թատերաբեմ կամ արտաքին քաղաքականություն իրականցնել  մեկ այլ երկրի կամ ուժային կենտրոնի դեմ՝ի հաճություն մյուսի:

Նման խնդիր գուցե առհասարակ չլիներ էլ, եթե չլինեին աշխարհաքաղաքական այն ռեալները, որոնցում գտվում է աշխարհն այսօր ու որոնց պայմաններում Հայատանը ստիպված է  վարել իր արտաքին քաղաքականությունը:

Հայասանը պետք է դառնա ոչ թե բախման կետ կամ ուժային կենտրոններից որևիցե մեկի համար  հենակետ ընդդեմ մյուսի, այլ  համագործակցության ու փոխըմբռնման կարևոր հանգույց:   Սրան այլընտրանք գոյություն չունի, եթե ցանկանում ենք ունենալ  իսկապես անվտանգ ու ապագային միտված պետություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.