Փաշինյանի հատուկ առաքելությունն՝ Արցախում. «հրդեհավտանգ» իրավիճակի վերահսկում

«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին: Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի: Բայց ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրումը և սրանից բխող հետևություններ անելը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ բոլորին հրավիրելով այդ օրը ներկա լինել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»:

Փաշինյանի առաջիկա այցն Արցախ պետք է չափազանց կարևոր համարել  ինչպես Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների իմաստով, այնպես էլ՝ հատկապես ներարցախյան կյանքում այժմ ընթացող պրոցեսների:

Փաշինյանի առաքելությունն, իսկ այս պարագայում առաջիկա այցն իսկապես հատուկ առաքելության արժեք է ունենալու, ըստ էության, միտված է լինելու երկու կարևոր բանի՝ Երևան Ստեփանակերտ հարաբերություններում վերջին շրջանում գուցե կուտակված կնճիռները վերացնելուն, երկրորդ՝ նպաստելու Արցախում կայունության պահպանմանը:

Դատելով նույն Սամվել Բաբայան-Վիտալի Բալասանյան զույգի միջև հետզհետե խմորվող կասկածելի պրոցեսներից՝ իրավիճակն, ինչ-որ պահից սկսած, կարող է հատել վտանգավարության շեմը: Իսկ դա արդեն կարող է իրավիճակ փոխել Արցախում՝ հղի լինելով հայկական երկրորդ պետականության համար լուրջ վտանգներով: Երևանի կայունացնող դերն այս իրավիճակում իսկապես կարող է անգնահատելի լինել:

Մեկ այլ կողմից էլ, իհարկե, կա նաև Արցախում Քոչարյանի ազդեցության չեզոքացման խնդիր՝ հաշվի առնելով հատկապես այն, թե ինչեր է փափագում վերջինս՝ Արցախի հետ կապված: Փաշինյանն, ըստ էութան, կփորձի արցախյան իշխանություններին հասկացնել, որ չփորձեն ջուր լցնել Քոչարյանի ջրաղացին որևիցե կերպ, քանի որ հակառակ պարագայում Արցախում նույնպես կարող է իրավիճակ փոխվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.