«Ժամանակ» օրաթերթն հայտնվել է իր իսկ հորինած ստի ճիրաններում

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Պողոսյանը գրում է. «Նորություն չէ, որ ներկայիս լրատվական դաշտը ողոված է ապատեղեկատվությամբ և դրա վառ օրինակներից է Ծառուկյան ընտանիքի՝ մասնավորապես Ռոզա Ծառուկյանի դեմ ուղղված ապատեղկատվության ակտիվ տարածումը, որն իհարկե իրականացնում է «աբիժնիկ» «Ժամանակ» օրաթերթը: Նրանց հիվանդագին երևակայությունն այնքան է զարգացել, որ արդեն իրենց հորինած սուտը իրականության տեղ ներկայացնելու համար հորինում են մեկ այլ սուտ, մասնավորապես՝ արդեն 2 օր է խոսակցություններ են շրջանառվում «Մուլտի Ագրո» ընկերության հետ կապված և քանի որ այդ լուրերը պաշտոնապես հերքվեցին, ժամանակ օրաթերթը իր փորած փոսում չհայտնվելու համար հորինեց մեկ այլ սուտ, ասելով. թե երեկվա խոսակցություններից հետո Տիկին Ծառուկյանը որոշել է վճարել աշխատողների աշխատավարձերը: 


Ի գիտություն ժամանակ օրաթերթի Ռոզա Ծառուկյանի նվիրվածության և կատարած աշխատանքների մասին բոլորն են խոսում և այդ անտակտ լրատվականները չէ, որ պետք է նրա մասին կարծիք ձևավորեն: Ինչ վերաբերում է ախատանքին, ապա չնայած իր այդ տարիքին տիկին Ծառուկյանն ամեն անգամ անձամբ ներկա է գտնվում գյուղատնտեսական աշխատանքներին և պետք եղած դեպքում սեփական բազմամյա փորձով օգնում գյուղացիներին: 


Միակ հորդորս ժամանակ օրաթերթին՝ աշխատեք ժամանակից ետ չընկնել և մարդկանց բարի համբավը մի քանի գրոշի դիմաց չաղավաղել, դե իհարկե նման ստի, այնել տիկին Ծառուկյանի անվանը վերաբերող ոչ մի գիտակից մարդ չի կարող հավատալ, բայց ինչևէ սթափվեք և հասկացեք, որ նման ստերով չեք կարող երկար պահել ձեր լրատվական կայքը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.