Վերադարձ՝ բանտախուց. Մոսկվան գիտակցե՞լ է պահի նրբությունը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել. կալանավորումն՝ է  դարձել խափանման միջոց, որն արդեն կյանքի է կոչվել համապատասխան մարմինների կողմից:

Միաժամանակ որոշում է կայացվել Քոչարյանի քրգործը վերաբացելու մասին:

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՍԴ դիմելու ու գործի վարույթը կասեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան նոր քննության»,–հայտաարել է դատավոր Արմեն Դանիելյանը:

Քոչարյանի կալանավորման ֆոնին բավական ուշագրավ նշանակություն է ձեռք բերում մեկ այլ իրադարձություն. ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը: Ինչպես պարզ է դառնում տարածված հաղորդագրությունից, Կոպիրկինն ու Դավթյանը քննարկումներ են ունեցել ոլորտային հարցերի շուրջ, խոսել մի շարք համատեղ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ երկկողմ ջանքերի համատեղելիության անհրաժեշտության և այլնի մասին:

Գրեթե կասկած չկա, սակայն, որ այդ հանդիպման շրջանակներում քննարկման առարկա կարող է դարձած լիել նաև Քոչարյանի հարցը՝ խնդիր, որը Մոսկվայի համար առաջնային նշանակության հարցի է վերածվել՝ պայմանավորված բազմաթիվ պատճառներով, և որով հատկապես վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ռուս դեսպանը:

Այս առումով հետաքրքիր է՝ ի՞նչ բովանդակությամբ ուղերձ է փորձել Կոպիրկինը հղել Դավթյանին, նա ջանացել է, այսպես ասած, բարեխոսե՞լ Քոչարյանի համար, թե՞ հասկանալով իրավիճակի նրբությունը նաև հայ-ռուսական հարաբերությունների դաշտում՝ իշխանություներին հասկացրել, որ Մոսկվան մտադիր չէ Քոչարյանից մի կաթիլ մեղրի պատմությունը սարքել և Մոսկվայի համար զգայուն այս ժամանակաշրջանում վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները հանուն մեկի, ով հայ հանրության շրջանում չափազանց կասկածելի համբավ է վայելում:

Արդյոք Ռուսաստանում գիտակցո՞ւմ են պահի նրբությունը և այն, թե իրականում որոշ ուժեր որքա՜ն են ցանկանում «ձեռքեր տաքացնել» հայ-ռուսական հարաբերությունները մոխրացնող խարույկի վրա, որի կայծը տվել է Քոչարյանը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի կենսական շահերից չի բխում մի անձի պատճառով մի ողջ երկրի հետ հարաբերություններ փչացնելու հեռանկարը, ինչը չեն կարող չգիտակցել նաև իրենք՝ ռուսները:

Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանություններին, ապա նրանց մասով ամեն բան հստակ է. մեկ պայման է դրված Մոսկվայի առաջ, և այդ մասին մի քանի անգամ արդեն Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելը:  Մի պարագայում, երբ Քոչարյանի շուրջ ընթացող պրոցեսները կրում են իրավական բնույթ՝ կոչված լինելով արդարության վերականգնմանը և չունենալով որևիցե այլ ենթատեքստ, անմտություն կլինի այն արհեստականորեն դարձնել աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր, քանի որ դրանից, ըստ էության, ոչ ոք չի շահի, իսկ առավել տուժողի դերում կհայտնվի Ռուսաստանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.