Արմեն Սարգսյանը պոկվեց ՀՀԿ-ից. դաշինք՝ Փաշինյանի հետ

Դիլիջանում «Մտքերի գագաթնաճողովի» ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով իր ու վարչապետ Փաշինյանի հարաբերություններից՝ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում՝ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ»:

Միաժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե  ՀՀԿ-ականները դժգոհ են իրենից, ասում են՝ նախագահը չի իրացնում իր լիազորություններն ամբողջությամբ, Արմեն Սարգսյանն արձագանքել է. «Ես չեմ եկել նրա համար, որ բոլորը ուրախ լինեն: Ես եկել եմ ծառայելու մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդի ապագային և ձեզ»:

Ինչպես հայտնի է, պայմանավորված հատկապես ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի շուրջ ակտիվացած պրոցեսներով՝ կրկին առաջին պլան է մղվել նախագահ-վարչապետ հարաբերությունների խնդիրը:

Առավելապես արտախորհրդարանական ընդդիմադիրների շրջանում ակտիվ քննարկման հարց է դարձել ՀՀ նախագահի՝ երկրում ունեցած կայունացնող դերի նշանակության հարցը: Նրանք, ովքեր թերահավատորեն են  վերաբերվում Փաշինյանի նախաձեռնած փոփոխություններին ու փորձում ամեն գնով դրանք փնովել, սկսել են նախագահ Սարգսյանին մեղադրել անսկզբունքայնության մեջ:

Թե ինչով են պայմանավորված այդօրինակ գնահատականներն, իհարկե, հասկանալի է. նախկին իշխանությունների շահերը սպասարկողներն  ակնհայտորեն այլ ակնկալիքներ ունեին Սարգսյանից ու հիմա հիասթափված են, որ իրենց հաշվարկները ճշգիտ դուրս չեն եկել, քանի որ Արմեն Սարգսյանն ամեն կերպ փորձում է ոչ թե հակադրվել, այլ ներդաշնակվել երկրում ստեղծված նոր իրավիճակին՝ ձեռնպահ մնալով հոսանքին հակառակ ընթանալու  գայթկղությունից:

Արմեն Սարգսյանի այն նկատառումը, թե ինքը չի եկել այն բանի համար, որ բոլորն ուրախ լինել, ուղղակիորեն ուղղված է այն շրջանակներին, ովքեր այսօր թախծում են՝ ականատես դառնալով Փաշինյան-Սարգսյան համագործակցությանը, որն, անկասկած, ուղղված է առաջին հերթին երկրում կայունության ապահոմանն ու զարգացմանը: Սարգսյանը ցրում է բոլոր չարագույժ միֆերն ու հիասթափեցնում  բոլոր նրանց, ովքեր բոլորովին այլ բան էին ակնկալում իր նախագահությունից, քան այն ինչին ականատես են դանում հիմա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.