«Ղալլաթ անելու» վտանգները. Ավինյանի պոռթկումը

Արձագանքելով մայիսի 25-ին անցկացված հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի՝ Ազատության հրապարակում հնչեցրած բռնության կոչերին (հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում)՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավական կտրուկ է արտահայտվել: «Ղալլաթ էին անում»,- հայտարարել է Ավինյանն ու հարցին, թե արդյոք այս պարագայում իրավապահ մարմինների անգործություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, բացասական պատասխան է տվել:  Որովհետև տեսել եմ  իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո»,-մասնավորապես՝ հայտարարել է Ավինյանը Սարդարապատում:

Վեջին շրջանում հատկապես ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից շատ է շահարկվում արցախյան թեման: Ոմանք նույնիսկ հանդգնում են հայտարարել, թե Փաշինյանն իբր իշխանության է եկել՝ պառակտելու Հայաստանն ու Արցախը, հստակ գիծ քաշելու Երևանի ու Ստեփանակերտի միջև և այլն:

Ընդդիմախոսների հաշվարկն, իհարկե, պարզ է և բխում է նեղխմբակային շահերից. խնդիր են դրել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով վարկաբեկել իշխանություններին՝ «ձվի մեջ մազ փնտրելու» ու չեղած տեղը բան բստրելու ճանապարհով:

Մայիսի 25-ի ցույցը, սակայն, որն, ի դեպ, բավական սակավամարդ էր անցել, փաստացի ջուր լցրեց ոմանց ջրաղացին, քանի որ դրանում հնչած որոշ հայտարարություններ, փատորեն, ոչ միան  սկանդալային են ստացվել,այլև ոմանց ձեռքին վերածվել են «փաստական ապացույցի»:

Ավինյանի խիստ արձագանքը, որն, իհարկե, սպասելի էր, միանգամայն համահունչ է ստացվել օրվա խորհրդին: Այո՛, «ղալլաթ են անում» ու կանեն բոլոր նրանք, ովքեր սեպ կխրեն Հայաստանի ու Արցախի՝ մեկ հայրենիքի անբաժան մասերի միջև՝ անկախ այն հանգամանքից, թե այստեղ կամ այնտեղ օրվա իշխանությունն ովքեր են, որ կոսակցությունն է գերիշխող կամ ընդդիմադիր և այսպես շարունակ: Հայրենիքի դավաճանություն կլինի ցանկացած մեկի կողմից «ջուր պղտորելը» հատկապես մի ժամանակահատվածում, երբ թշնամին չի թաքցնում հայկական պետականությանը հարված հասցնելու իր ստոր մտադրությունները,և սա պետք է գիտակցեն բոլորն անխտիր՝ անկախ նրանից, թե ով ում կողմնակիցն է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի:

Ուժը միասնության մեջ է, և միասնությունն ուժ է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.