Վերաքննիչը անփոփոխ թողեց «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով ապրիլի 8-ին կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է նաև Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Դատարանը մերժման հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դավիթ Ղազարյանը ազատ լինելու դեպքում կարող է խոչընդոտել նախաքննությունը:

Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկա»-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.