«Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։

Հիշեցնենք, որ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրն առաջարկում էր բնակարաններ գնել ինքնարժեքով և գումարը վճարել մաս առ մաս՝ առանց տոկոսադրույքի:

Սկզբում քաղաքացիներից պահանջվում էր ծրագրում ընդգրկվելու համար վճարել 2000 դրամ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.