Հանրային հեռուստաընկերությունը միլիոնավոր դոլարներ է յուրացրել

Բաց նամակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին։

Հարգելի՛, Արա Շիրինյան

2018 թվականի դեկտեմբերին Politic.am լրատվական կայքի կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուտաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին,տեղեկանալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի որտե՞ղ են ուղղվում գովազդից ստացվող եկամուտները:

Politic.am-ին հետաքրքիր էր նաև իմանալ, թե ինչ հիմքով է ԱՄՆ-ում գործող Panarm-Inc ընկերությունը Հանրային հեռուստաընկերության լավագույն հաղորդումները վերահեռարձակում մասնավոր հեռուստակայանի եթերում:Եվ եթե կա պայմանագիր, ապա ի՞նչ գումարներ են դրանք և ո՞ւր են ուղղվում այդ եկամուտները: Մինչ պատասխան նամակի բովանդակությանը անդրադառնալը՝ նշենք, որ հասցեատիրոջ կողմից այն,ինչքան հնարավոր է, ձգձգվել էր, սակայն Politic.am-ի համառության և իրավաբանական մանիպուլիացիաներին չտրվելու շնորհիվ հնարավոր եղավ երկու ամիս անց պատասխան կորզել:

Նամակը Politic.am-ը ստացավ 2019 թվականի փետրվարին: Նամակում մասնավորապե նշված էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային կապի միջոցով: Տվյալ դեպքում՝ համաձայն ՀՀ և ռադիոյի մասին ՀՀ օրենքի՝ 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավունք ունի տեղադրել գովազդային նյութեր Հանրային հեռուտաըներության արբանյակային կապով հեռարձակումներում: Տեղեկացնեմ Ձեզ, որ Հանրային հեռուստաընկերությունը 5 տարի է հեռարձակվում է ԱՄՆ-ում, մասնավորապես Հարավային Կալիֆորնիայում արդեն լուծարված Panarm հոլդինգին պատկանող Panarm-Inc-ի միջոցով ոչ թե արբանյակային, այլ կաբելային կայաններով, ինչը հակասում է ՀՀ օրենքի՝ 26-րդ հոդվածի 5-րդ մասին: Իսկ այն փաստը, որ Հանրային հեռուտաընկերությն որոշ հաղորդումներ նաև հեռարձակվում են Panarm-Inc ընկերության կողմից 2014 թվականի նոյմեբերի մեկին կնքված լիցենզիայով և վերահեռարձակվում պայմանագրի հիման վրա,արդեն 5 տարի է անիմաստ է, քանի որ Panarm-Inc և H1 USA-ը նույն հեռարձակման դաշտի մեջ են: 
Մեզ հետաքրքրում է, թե այս գործարքների արդյունքում վերջին 5 տարիներին ստացված եկամուտները Panarm-Inc -ը՝ նույն ինքը՝ Հայաստանի Panarm. հոլդինգի մասնիկը, այդ միլիոնավոր դոլարները ի՞նչ է արել: Խնդրում ենք հանձարարել Հանրաին հեռուստաընկերության համապատասխան բաժիններին՝ տալ այդ բոլոր հարցերի պատասխանները:

Մենք չէինք ցանկանում,որ նոր ղեկավարությունը շարունակի այդ մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքները:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.