Չասե՞նք՝ էս ինչ եք անում. Արծվիկ Մինասյան

Այսօր ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը լիագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց' մեր օրերում նրանք, ովքեր այլընտրանքային տեսակետներ են արտահայտում, դիտարկվում են որպես թշնամի: Ասվածը վերաբերում է նաև նրան, որ սվիններով է ընդունվում այն, երբ քննադատություններ են հնչում սուպերվարչապետական համակարգի մասին: «Ասում ենք` այդ նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ  խոսողները այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, գրկող, պաշտպանող ուժեր. չասե՞նք՝ էս ինչ եք անում», - ասաց Ա. Մինասյանը` հավելելով` բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունը: «Ինչպես է ստացվել, որ այսօր առնվազն հինգ նախարարության հետ կապված` տեղի է ունեցել Սահմանադրության կոպիտ խախտում: Վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ: Ոչ մի օրենք նրան այսպիսի իրավասություն չի տալիս նրան: Երկրի  վարչապետը` որպես բարձագույն պաշտոնատար անձ, ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը»- ասաց բանախոսը` իշխող քաղաքական ուժին խորհուրդ տալով, որ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանները, այդ թվում՝ Նիկոլայ Բաղդասարյանն ուսումնասիրեն այս խնդիրը: «Սահմանադրությունից թող ցույց տան օրենքի որևէ նորմ, որը Սահմանադրության մակարդակով, օրենքով կլիազորի  վարչապետին չներկայացնել նախարարի թեկնածու», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց` Ազգային ժողովն ընդունել է 36 օրենսդրական փաթեթ, որոնցից 5-ն է վերաբերում օրենքներին, ընդ որում` վերաբերում են օրենքների մեջ փոփոխություններին, ոչ թե մայր օրենքին։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ օրենսդիր մարմին ենք, էս օրենսդիր մարմինը գործառույթ չունի՞ էս երկրում»,- եզրափակեց բանախոսը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.