Գագիկ Հարությունյանը բոյկոտեց Նիկոլ Փաշինյանին

Ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում խոսելով Բարձրագույն դատական խորհրդի խնդիրների մասին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն, արձագանքելով իշխանությունների վճռակամությանը՝ դատական համակրգի աշխատանքը լիակատարորեն վերանայելու, ինչպես նաև նախկինին բնորոշ արատավոր բարքերը մեկընդմիշտ պատմության գիրկն ուղարկելու, ինչի մասին ԲԴԽ-ում իր ելույթում շեշտել էր Փաշինյանը, ասել է. «Անհնարին է այսօրվա գործավարության պայմաններում որակ փոխել: Անհնարին է սուբյեկտիվ ազդեցությունների պայմաններում որակ փոխել, անհնարին է տարեկան երկու անգամ վիճակագրություն ամփոփելով՝ իրականության մասին պատկերացում ունենալ»: 

Իսկ ահա դատական իշխանության անկախությանը խոչընդոտողների մասին Փաշինյանի հայտարարությանը Հարությունյանը արձագանքել է այսպես. «Առ այսօր մեր գործունեությանը խանգարողներ չկան»,-միաժամանակ պրմիտիվ որակելով  վարչապետի այն համոզումը, որ դատավորների զանգեր չպետք է լինեն:

Գաղտնիք չէ, որ երկրում որևիցե իրական բարեփոխում անցկացնելը դատապարված է լինելու անհաջողության, եթե առաջին հերթին Հայաստանում վերջապես չկայանա դատական համակրգը, որը, փաստորեն, դեռևս շատ իմաստներով շարժվում է հին իներցիային համապատասխան, և Փաշինյանի՝ ԲԴԽ-ում ունեցած ելույթի ողջ տրամաբանությունը հենց սա էր:

Գագիկ Հարությունյանն իր կասկածելի հայտարարություններով, որոնք, փաստորեն, հերքում են Փաշինյանի տրամաբանությունը, պաշտպանում է նախկին համակարգը, որի վառ ներկայացուցիչերից մեկն էլ ինքն է՝ փաստորեն:

Նա բոյկոտո՞ւմ է Փաշինյանի գաղափարներն ու նկատառումները՝ փաստացի հրաժարվելով հեղափոխությունը բերել դատական համակարգ:

Եթե վերոհիշյալ հարցի պատասխանը դրական է, իսկ Հարությունյանի մտքերի տրամաբանությունը հուշում է, որ այլ կերպ չի կարող լինել, ապա Փաշինյանի առաջ պետք է առկախվի մի պարզ հարց՝ ինչպե՞ս կարող է դատական համակրգում տեղի ունենալ արմատական տեղաշարժ, երբ այդ տեղաշարժի հարցում կարևոր նշանակություն ունեցող պետական մարմնի ղեկավարը  սխալ է հանում  երկրի վարչապետին՝ նրա նկատառումները որակելով՝ հարաբերական կամ, առհասարակ, իմաստազուրկ:

Բայց Հարությունյանի վարքն, իրականում, այնքան էլ անսպասելի չէ՝ հաշվի առնելով նրա կարիերայի ծագումնաբանությունը: Հարմարվելով ու ծառայելով անխտիր նախորդ բոլոր իշխանություններին՝ Հարությունյանն այս անգամ, փաստորեն, որոշել է անհամաձայնոթյուն հայտնել գործող իշխանություններին՝ հրաժարվելով սեփական նպաստը բերել դատաիրավական համակրգում սկիզբ առած բարեփոխումների առաջընթացին:

Արդյոք Հայաստանը նոր ԲԴԽ ղեկավարի կարի՞ք է զգում: Թերևս, արժե մտածել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.