«Վիլեմ II»-ը խզել է Արաս Օզբիլիսի հետ կնքած պայմանագիրը

«Վիլեմ II»-ը և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, տեղեկացնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:

Պատճառ է հանդիսացել այն, որ Հոլանդիայի առաջնության 26-րդ տուրում կայացած «Վիլլեմ II»-«Ֆորտունա Սիտարդ» խաղի ժամանակ Օզբիլիսը հրաժարվել է փոխարինման դուրս գալ: Դեպքից հետո խոսակցություն է տեղի ունեցել ակումբի և ֆուտբոլիստի միջև, ինչից հետո որոշվել է, որ երկու կողմերի համար լավագույն լուծումը պայմանագրի խզումն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.