Լևոն Մնացականյանը գաղտնազերծեց ապագան. իրատեսության կոչ

«Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, և մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետև վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե, և մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, և պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների»,-Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը:

Թվում էր՝ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունները, որոնք առաջին պաշտոնական բանակցություններն էին, և որոնք կարծես դրականորեն էին գնահատվել, պետք է գոնե փոքր ինչ մոտեցնեին կողմերի դիրքորոշումներն առնվազը խաղաղության պահպանման առումով: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, այդ հանդիպումը փաստացի ոչ միայն չնպաստեց խաղաղության ամրապնդմանը, չնայած արտաքուստ խաղաղ իրավիճակին, այլև կոշտացրեց կողմերի հռետորաբանությունը. մի կողմից՝ Դավիթ Տոնոյանն է  հայտարարում, որ պատերազմի պարագայում հայկական կողմը ձեռնամուխ է լինելու թշնամու լիակատար ոչնչացմանը, մյուս կողմից՝ Ալիևն է հայտաարում, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է. ավարտվել է դրա միայն մի փուլն, իսկ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ռուս դիվանագետ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 168.am-ի հետ զրույցում չի բացառել 2016-ի իրադարձույունների կրկնությունը՝ հայտարարելով. «Հակված չեմ մտածել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին: Բայց միջադեպեր պատահում են, դրանք կարող են շարունակվել:  Հաճախ այն կողմը, որը հետաքրքրված է դրանում, կարող է կրկին ցանկանալ ուժերը փորձել, ինչպես 2016 թվականի ապրիլին: Նման դեպքեր կարող են կրկնվել: Բայց չեմ կարծում, որ հակամարտության կողմերը հետաքրքրված են մեծ պատերազմի վերսկսմամբ»:

Փաստացի ստացվում է, որ պատերազմը, լինի այն տոտալ, թե լոկալ բնույթ կրող, անխուսափելի է, և միակ օդից կախված հարցն այսօր այն է, թե երբ այն կսկսվի:

Անշո՛ւշտ, պատերազմի վերսկսման համար միայն Արդբեջանի զինվելը բավարար չէ. ագրեսիա հրարելու համար Բաքվին առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային հարմար իրավիճակ, ինչպես նաև հաստատ համոզում այն բանի, որ պատերազմ սկսելու պարագայում իր հաղթանակն անբեկանելի է լինելու:

Այսօր կա՞ն այս բոլոր նախապայմանները, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ դրանք պարզապես գոյություն չունեն, քանի որ  նույն միջազգային հանրությունը շարունակաբար պնդում է հարցի բացառապես խաղաղ կարգավորման վրա, ինչը հաստատում է նաև Մինսկի խումբն իր վերջին հայտարարությամբ, իսկ ուժային բալանսի առումով էլ, եթե նույնիսկ Բաքուն ունի որոշակի գերակայություն, ապա այն այնպիսին չէ, որ Ալիևը կարողանա ռիսկի դիմել՝ հաստատ համոզմամբ, որ կհաղթի՝ առավել ևս եթե խսքը տոտալ ռազմական գործղությունների մասին է,ինչը,փաստորեն, Բաքուն հաճախ է շեշտում՝ իր համար ստրատեգիական նպատակ հռչակելով ասենք Երևանի գրավումը:

Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում ապիլյան էսկալացիայի կրնություն թեկուզ  ասենք հենց այս տարի, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանգեցնելու խնդրի վերջնական կարգավորմանն, այլ ընդամենը դառնալու է ռեստարտի նոր առիթ, ինչին հատկապես հայկական դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի: Ակնհայտ է, և այդ մասին վկայում են նաև փորձագետները, որ արցախյան խնդրի վերջնական լուծումը հնարավոր կարող է լինել միայն այն դեպքում, երբ կողմերից մեկը վերջնականպես կապիտուլացվի մեծ պատեարզմում, իսկ հաշվի առնելով առկա իրողությունները՝ նման մեծ պատերազմի մասին խոսելն առայժմ վաղ է, և առավելագույնն, ինչի մասին կարող է խոսք լինել, ապրիլյան դեպքերի կրկնությունն է ՝գուցե մի փոքր ավելի մեծ մասշտաբներով:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.