Իրանից նավթի գնումը դադարեցրած երկրների թիվը հասել Է 23-ի. Պետդեպարտամենտ

Այն երկրների թիվը, որոնք Իրանից նավթ Էին գնում եւ լիովին դադարեցրել են դրա ներմուծումը, հասել Է 23-ի, այդ թվում՝ այն երեք պետությունների հաշվին, որոնք ժամանակավորապես հանվել Էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունից: Ապրիլի 2-ին այդ մասին հայտնել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը Պետդեպարտամենտում լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

Նա հիշեցրել Է, որ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն ութ երկրների ժամանակավորապես թույլատրել Էր իրանական նավթի ներմուծումը: «Կարող եմ ասել, որ դրանցից երեքի (իրանական նավթի) ներմուծման բաժինն այժմ հավասար Է զրոյի: Դա մինչեւ 23-ի Է հասցնում այն ներմուծողների թիվը, որոնք ավելի վաղ իրանական նավթ Էին գնում, իսկ այժմ չեն գնում»,- ասել Է Հուքը: 
«Մեր նավթային պատժամիջոցները թույլ են տվել 2018 թվականի մայիսից շուկայից հանել արտահանման համար նախատեսված 1,5 միլիարդ բարել իրանական նավթ: Դա իրանական վարչակարգին զրկել Է 10 միլիարդ դոլարի շահույթ ստանալու հնարավորությունից»,- հավելել Է հատուկ ներկայացուցիչը: Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ 26 փուլի ընթացքում Թեհրանի դեմ պատժամիջոցների ցուցակներ Է մտել ավելի քան 970 ընկերություն:

Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.