Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը պատրաստ չէ ընդունելու Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հանդիպումները, 25-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը, բացառության կարգով, կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սա կլինի մրցաշրջանի վերջին հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում, որից հետո այստեղ կսկսվեն խոտածածկի բարեկարգման աշխատանքները:

Եվս մեկ փոփոխություն կապված է խաղերի անցկացման ամսաթվերի հետ: Հանդիպումների հեռարձակման հետ կապված նկատառումներից ելնելով՝ ապրիլի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Արարատ» հանդիպումը՝ ապրիլի 14-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.