Դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 46 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության և սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, ընտրական իրավունքի խախտման, փաստաթղթի հափշտակության, նույնականացման համարը կեղծելու ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.