Խոշոր վթար Աշտարակի կամրջի մոտ. Opel-ը մի քանի պտույտ գլորվել, բախվել քարերին. մայր ու որդի հիվանդանոցում են

Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում 33-ամյա Արմենակ Մ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մոտ իր վարած Opel Calibra մակնիշի 05 ՕՕ 470 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլորվել եւ մասամբ հայտնվել ճանապարհի եզրին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը մայր ու որդի են։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.