Վայոց ձորում մեքենան ընկել է ձորը, ամբողջությամբ այրվել. կան տուժածներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անահիտ Ա.-ն իր վարած Toyota RAV 4 մակնիշի 27 ND 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դեպի Վայոց Ձորի մարզի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Անահիտ Ա.-ն և նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Վ.-ն այրվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կանխել կրակի տարածումը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.