Որոշ բուհեր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. կոչ եմ անում զերծ մնալ նման քայլերից. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց: «Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից: Շնորհակալություն համագործակցության համար»,– գրել է նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.