Բաժին : Մամուլի տեսություն
«Հրապարակ». Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «ՔՊ» անդամ Հովիկ Աղազարյանն է, սակայն նա այդ մասին տեղյակ էլ չէ
«Նոր իշխանությունները կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն մենք հայտնաբերեցինք, որ ՀՀ վարչապետի հունիսի 27-ի որոշմամբ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, իսկ առաջին տեղում գրված է «ՔՊ» անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը: Մեզ տեղեկացրին, որ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն ինքն է: Սակայն, երբ զանգահարեցինք Աղազարյանին, պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէ, որ Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկված: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է դառնալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
«Հետաքրքիր է՝ ես իրավունք ունե՞մ դառնալու, թե՞ չէ: Օրենքի սահմանափակումներ կա՞ն, թե՞ չկան, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- պատասխանեց նա:
Երբ հավատացրինք, որ օրենքի սահմանափակում չկա, նա հաջորդ հարցը տվեց. «Իսկ ի՞նչ է տալիս դա ինձ»: Ձեզ նման առաջարկ արվե՞լ է: «ՉԷ»: Դուք Ագրարային համալսարանի հետ կապ ունե՞ք: «Չէ, բացարձակ»: Ավելի ուշ նա զանգեց և ասաց. «Եթե նույնիսկ ինձ առաջարկեն էլ, ես չեմ համաձայնի, որովհետև ես ոչ մի կապ չունեմ ակադեմիայի հետ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: