«Ժողովուրդ». Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում

«Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատ­մությունն արդեն մոռացվել է: Փոխարենը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտն­վել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տա­րածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չն­կատել, թե որտեղից է ներկրված այն: Դեղն էլ վաճառվում է մոտ հինգ հազար դրամով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.