Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել. Առողջապահության նախարարը լուսանկար է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  կից հրապարակելով լուսանկար, որում երևում է, որ նույն հիվանդի համար տարբեր ամսաթվերով նույն ծառայության համար 6 անգամ գումար է ծախսվել: «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»,-գրել է նախարարը։ Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: «Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը: http://www.tert.am/files/0906/35279879_710475959138672_1284690590147018752_n.jpg?1529047911634 alt="" width="600" height="328" />
Մեկնաբանություններ