Անձամբ հորդորել եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանին և նրա առողջական վիճակի մասին տեղեկանում է առողջապահության վարչությունից: «Այցելել եմ նրան մի քանի օր առաջ: Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական հայացքների մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է»,-հավելեց նա: Նշենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով։ 2017թ. ապրիլին նա ձերբակալվել էր, այնուհետև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ու առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակվել։ Նա այժմ գտնվում է հացադուլի մեջ՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու պահանջով։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.