Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտաշատի խճուղու և Շիրակի փողոցի խաչմերուկում 23-ամյա Մկրտիչ Տոմեյանը իր վարած Opel Astra G մակնիշի 35 RX 617 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, գրում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Մ. Տոմեյանին, այնուհետև տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.