Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 50-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Սերյոժա Հովակիմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RT 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Ս. Հովակիմյանն ու ուղևոր, համաքաղաքացի, 48-ամյա Գագիկ Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.