Բաժին : Կառավարություն
Ընդունվեց ԵԱՏՄ-ում բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը:
Նա նշեց, որ նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը:
«Որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է: Խնդրում ենք հաստատել»,-նշեց Նալբանդյանը:
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ համարում ենք ընդունված: