Իշխան Զաքարյանի խնդիրները չեն պակասում

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանն ազատվել է պաշտոնից: Նա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էր: Նշենք, որ Իշխան Զաքարյանը նախընտրական շրջանում «Ծառուկյան» շտաբի ղեկավարն էր: Սակայն, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո նրա և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ ոչ թե հենց ինքն է ընտրվել ԱԺ փոխնախագահ, այլ Միքայել Մելքումյանը: Ըստ էության, Իշխան Զաքարյանը հակասություններ է ունեցել ոչ թե հենց Միքայել Մելքումյանի, այլ Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս ևս ԱԺ փոխնախագահ դառնալու հավակնություններ է ունեցել: Արդյունքում անսպասելիորեն, ինչպես և ԱԺ նախագահի դեպքում էր, ԱԺ փոխնախագահ «Ծառուկյան» դաշինքից ընտրվեց Միքայել Մելքումյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.