«Ով էլ ընտրվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն վատանա»

Այսօր՝ մայիսի 19-ին Իրանում ակցկացվում են նախագահական ընտրություններ: Norlur.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նկատեց, որ  հիմնական մրցակցությունը ընթանում է գործող նախագահ Հասան Ռոհանիի և Պահպանողական թևի միասնական ներկայացուցիչ Էբրահամ Ռայիսի միջև։ Ըստ Տոնոյանի՝ չի բացառվում, որ ընտրությունները 2-րդ փուլ տեղափոխվեն, քանի որ երկու թեկնածուներն էլ, հավանաբար, նույնաքանակ ձայներ կստանան: Իրանագետն ասում է, որ ներկայիս նախագահ Ռոհանին չի իրականացրել իր պաշտոնավարման սկզբում ու դրանից առաջ տված խոստումները, և հասարակությունը չի կարող դա հաշվի չառնել: Այս ընթացքում ընդամենը որոշակի ազատություններ են տրվել իրանցիներին: Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ կարծում է, որ նույն նախագահի վերընտրվելը մեզ համար լավ է, իսկ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ ով էլ ընտրվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն վատանա: Արմեն Վարդանյանը շեշտեց, թե հաղթելու մեծ շանսեր ամեն դեպքում գործող նախագահն ունի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.