Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝  ժամը 19:30-ի դրությամբ Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Տիգրանաշենի ոլորաններում,  Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։