Պարեկները հրացաններ են հայտնաբերել

ՆԳՆ-ից հայտնում են.

«Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Հայտնաբերվել է՝   5 ինքնաձիգ, 2 հրացան,  2 մարտական ատրճանակ,  5 գազային ատրճանակ,
230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,  10 դանակ և կռփազենք։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները»։