Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան

Թուրք լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը մայիսի 21-ից 25-ը լուսանկարիչների խմբով այցելել է Հայաստան, գրում է Ermenihaber.am–ը։

Խմբի ղեկավարը՝ Աքբաշը, Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել Թուրքիայում հրապարակվող միակ հայկական «Ակոս» թերթի համար:

Նշվում է, որ Աքբաշը հայտնի է աշխրահի տարբեր երկրներում 40 տարի ի վեր իրականացված լուսանկարչական գործունեությամբ: