Հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կհայտարարի Իրանի վերաբերյալ նոր որոշումների մասին․ Կալլաս

Հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կհայտարարի Իրանի վերաբերյալ նոր որոշումների մասին, այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը օրակարգում է, բայց ոչ բոլոր երկրներն են համաձայն», — ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։