Հայաստանի զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը «մոլորեցնելու հերթական փորձ են»:

«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

 

Բաց չթողեք