Հայաստանը շուտով կունենա միջազգային հավատարմագրման պատրաստ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»

Հայաստանը շուտով կունենա ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման: Շուտով»,- գրել է Ավանեսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: