Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայում կմասնակցի ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին

61073-b-scaled-770x-1540x_

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։

Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։