Նիգերիայում գյուղի վրա հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Նիգերիայի Բենուե նահանգի գյուղերից մեկի վրա հրազենային հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, հաղորդում է Amnesty International Nigeria-ն։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, հարյուրավորները վիրավորվել են, բժշկական օգնությունը սահմանափակ է։
«Շատ ընտանիքներ կողպվել են և այրվել», – ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Բենուե նահանգի ոստիկանության խոսնակը հաստատել է հարձակումը, բայց չի նշել զոհերի ճշգրիտ թիվը:
Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։ Հյուսիսային Նիգերիան այն տարածաշրջանն է, որտեղ հաճախակի են բախումներ տեղի ունենում մրցակից անասնապահների և ֆերմերների միջև՝ հողի և ջրի հասանելիության համար։