Թիրшխավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն մարդկանցից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը. Վահագն Ալեքսանյան

493549388-1225347372929481-2721329751469957520-n-770x_

ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ օրեր առաջ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների և իր մայրիկի մասնակցությամբ միջադեպին։

«Թիրախավորել են 70-անց իմ մորը՝ շրջափակել, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ արել, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանան»,- նշեց նա։

Վ. Ալեքսանյանը նաև ասաց. «Թիրախավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն տասնյակ հազարավոր մարդկանցից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ ու այնտեղ կազմել երկրորդ ընտանիք։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու իմ մորը։

Ես ուզում եմ ասել՝ որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա, ու ես գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, որոնք  փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին»։