Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ

494232744-1124249356399227-6644665043519249716-n-1750496934726-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից”

Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։